Պակետան կրկին հաղթական գոլ է խփում` «պենտակամպեոններին» դուրս բերելով Կոպայի եզրափակիչ 🎥
Կոպա Ամերիկան նույնպես մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Մրցաշարի շրջանակում կայացել է առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցել են Բրազիլիայի ու Պերուի հավաքականները։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման մեկնարկն անցնել է Բրազիլիայի հավաքականի հացահայտ առավելությամբ. վտանգավոր գրոհները մեկը մյուսին հաջորդում էին Պեդրո Գալեսեի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն որոշ դրվագներում վերջինս հրաշքներ էր գործում` ամեն անգամ փրկելով Պերուի հավաքականին։
Սակայն, 35-րդ րոպեին, ամեն դեպքում, Տիտեի սաներին հաջողվեց բացել խաղի հաշիվը. Նեյմարը հարձակման ձախ եզրով գեղեցիկ անցում ձեռնարկեց, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, գնդակը փոխանցեց Լուկաս Պակետային, ով էլ մոտ տարածությունից դարձավ գոլի հեղինակ։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին «դեղինների» նվազագույն առավելությամբ։
Եթե առաջին կեսում Պերուի հավաքականը մտածում էր միայն պաշտպանության մասին, ապա երկրորդում լրիվ այլ ֆուտբոլ էր ցուցադրում` մի շարք անախորժություններ պատճառելով բրազիլացիներին։
51-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի պահ ուներ Ջանլուկա Լապադուլան, սակայն նրա հարվածից հետո Բրազիլիայի հավաքականին փրկեց դարպասապահ Էդերսոնը։
81-րդ րոպեին բրազիլացիները հրաշքով փրկվեցին բաց թողած գոլից հետո. Յոշիմար Յոթունի իրացրած տուգանայինից հետո Էդերսոնն անհաշվենկատ դուրս եկավ իր տեղից, սակայն պերուացիների կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կալենսը չկարողացավ գնդակը գլխով ուղարկել դատարկ դարպասը։
Ի վերջո, Բրազիլիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով և իր պատմության մեջ 21-րդ անգամ նվաճեց Կոպա Ամերիկայի եզրափակչի ուղեգիր։
«Պետակամպեոնները» մրցաշարի եզրափակչում կմրցեն Արգենտինա – Կոլումբիա զույգի հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին` Երևանի ժամանակով առավոտյան 05:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Բրազիլիայի հավաքական, Էդերսոն, Լուկաս Պակետա, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Նեյմար, Պերուի հավաքական, Ջանլուկա Լապադուլա, Տիտե