Պալմերի առաջին գոլը հավաքականում. Անգլիան խոշոր հաշվով հաղթեց Բոսնիային 🎥
Անգլիայի հավաքականը Նյուքասլի «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում «երեք առյուծները» մեծացրին և երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Անգլիայի հավաքականի կազմում առաջին գոլը խփեց «Չելսիի» կիսապաշտպան Քոում Պալմերը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու Հարի Քեյնը։
Նշենք, որ Գարեթ Սաութգեյթի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 7-ին և կմրցի Իսլանդիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Բոսնիա և Հերցեգովինա, ընկերական-հանդիպումներ, Հարի Քեյն, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Քոուլ Պալմեր