ՉԼ․ Ռեալի խայտառակ մրցելույթներն առանց Ռամոսի
Հոկտեմբերի 21-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Շախտյորի» դեմ։
«Արքայական» ակումբը շատերի համար անսպասելիորեն այդ խաղում պատրվեց 2։3 հաշվով։
Զինեդին Զիդանը «հանքափորների» դեմ խաղում չէր կարողացել հույսեր կապել թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ, ով ծնկի շրջանում խնդիրներ ունի։ Ֆրանսիացի մասնագետը ստիպված էր չհայտավորել 34-ամյա կենտրոնական պաշտպանին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, առանց Սերխիո Ռամոսի «Ռեալը» ՉԼ շրջանակում անցկացրած վերջին 8 խաղերից 7-ում պարտվել է։ Մեկ խաղ էլ ավատրվել է հաղթանակով։
Այդ շարքն ընդգրկում են հետևյալ հանդիպումները․
«Ռեալ» 1։3 «Յուվենտուս» (2017/18, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում)
ԲԿՄԱ 1։0 «Ռեալ» (2018/19, խմբային փուլ)
«Ռեալ» 0։3 ԲԿՄԱ (2018/19, խմբային փուլ)
«Ռեալ» 1։4 «Այաքս» (2018/19, 1/8 եզարփակիչ, պատասխան հանդիպում)
ՊՍԺ 3։0 «Ռեալ» (2019/20, խմբային փուլ)
«Բրյուգե» 1։3 «Ռեալ» (2019/20, խմբային փուլ)
«Մանչեսթեր Սիթի» 2։1 «Ռեալ» (2019/20, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում)
«Ռեալ» 2։3 «Շախտյոր» (2020/21, խմբային փուլ)
# Այաքս, ԲԿՄԱ, Բրյուգե, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս