ՉԼ․ Արարատ-Արմենիան իմացավ իր մրցակցին
Այսօր՝ օգոստոսի 9-ին, շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի ունենավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքով իր մրցակցին իմացավ նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»։
Այպիսով, երևանյան ակումբը ՉԼ որակավորման առաջին փուլի շրջանակում կմրցի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» դեմ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի կա՛մ 18-ին կա՛մ 19-ին։ Դիմակայությունը բաղկացած է լինելու մեկ խաղից, իսկ հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպման օրը կհստակեցվի ավելի ուշ։
# Արարատ-Արմենիա, Բարձրագույն առաջնություն, Բարձրագույն-խումբ, Հայաստանի-առաջնություն, Չեմպիոնների-լիգա, Օմոնիա