ՉԼ. «Ֆեյենորդը» հաղթանակ կորզեց Մոուրինիոյի «Ֆեներբախչեից» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Ռոտերդամի «Ֆեյենորդը» սեփական դաշտում մրցեց թուրքական «Ֆեներբախչեի» դեմ։
Համառ պայքարում անցած խաղում նիդերլանդական ակումբը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց հյուրերից։
Ռոբին վան Պերսիի գլխավորած թիմից աչքի ընկան Քվենթեն Թիմբերն ու Անիս Հաջ Մուսան։
Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմից էլ 86-րդ րոպեին աչքի ընկավ Սոֆիան Ամրաբատը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Ստամբուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am