ՉԼ. «Սպորտինգը» 3 գոլ հետ բերեց` «Բուդյո Գլիմտի» դեմ դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սպորտինգը» Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում մրցում է «Բուդյո Գլիմտի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում Նորվեգիայի չեմպիոնը սեփական դաշտում հաղթել է 3:0 հաշվով։
Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Պորտուգալիայի չեմպիոնը կարողացավ հետ բերել գնդակների կորուստը` դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Ռուի Բորժեշի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գոնսալու Ինասիուն, Պեդրու Գոնսալվեշն ու Լուիս Սուարեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml