ՉԼ. Սյորլոթի սուպեր բենեֆիսը! «Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Բրյուգեին» 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանո» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Բրյուգեին»։
Բելգիայում կայացած դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 3:3 հաշիվը։
Պատասխան խաղում «Լոս կոլչոներոսից» հեթ-տրիկ գրանցեց Ալեքսանդր Սյորլոթը, աչքի ընկավ նաև Ջոնի Կարդոզոն։
«Բրյուգեի» գոլը խփեց Խոել Օրդոնեսը։
Այսպիսով, իսպանական գրանդը հաղթեց ընդհանուր 7:4 հաշվո` դուրս գալով ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml