ՉԼ. Ռեշֆորդը փայլում է! «Բարսան» հյուրընկալվելիս հաղթեց «Նյուքասլին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաղթեց «Նյուքասլին»։
«Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում կայացած խաղում «Բլաուգրանայից» փայլեց թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը` գրանցելով դուբլ։ Անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբում պաշտոնական խաղերում խփեց առաջին գոլերը։
Տանտերերի միակ գոլը 90-րդ րոպեին խփեց Էնթոնի Գորդոնը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկրորդ տուրում սեփական դաշտում կմրցի ՊՍԺ-ի դեմ, իսկ «Նյուքասլը» հյուրընկալվելիս կհանդիպի «Յունիոն Սենթ Ժիլուազին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am