ՉԼ. «Ռեալի» հայտացուցակը «Ման. Սիթիի» դեմ պատասխան հանդիպման համար 📸
ՉԼ. «Ռեալի» հայտացուցակը «Ման. Սիթիի» դեմ պատասխան հանդիպման համար 📸
16/03/2026 - 17:01

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան հրապարակել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես։

Պաշտպաններ – Դանիել Կարվախալ, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ալվարո Կառերաս, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Դին Հաուսեն, Դիեգո Ագուադո, Մարիո Ռիվաս։

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Օրելյեն Չուամենի, Ֆեդերիկո Վալվերդե, Արդա Գյուլեր, Խորխե Սեստերո, Մանուել Անխել, Սեսար Պալասիոս, Տիագո Պիտարչ։

Հարձակվողներ – Կիլիան Մբապե, Վինիսիուս, Գոնսալո Գարսիա, Բրահիմ Դիաս, Ֆրանկո Մաստանտուոնո։

«Արքայական» ակումբի հայտացուցակ են վերադարձել Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգեմն ու Ալվարո Կառերասը։

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 17-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը Ֆեդերիկո Վալվերդեի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել էր 3:0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026