ՉԼ. «Ունիոնը» շոկի ենթարկեց ՊՍՎ-ին հաղթելով մրցակցի դաշտում 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Յունիոն Սելթ Ժիլուազը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ ՊՍՎ-ի նկատմամբ։
Բելգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Փրոմիս Դեյվիդը, Անուար Այթ Էլ Հաջն ու Կևին Մակալիսթերը։ Տանտերերից աչքի ընկավ Ռուբեն վան Բոմելը։
Նշենք, որ «Յունիոնը» Չեմպիոնների լիգային մասնակցում է պատմության մեջ առաջին անգամ։