ՉԼ որակավորման առաջին փուլի վիճակահանություն. ուղիղ եթեր
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կկայանա Չեմպիոնների լիգա 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Նոան» նույնպես կիմանա իր մրցակցին, որի հավանական մրցակիցներն են «Լյուդոգորեցը» (Բուլղարիա), «Օլիմպիա Լյուբլյանան» (Սլովենիա), «Զրինսկի Մոստարը» (Բոսնիա և Հերցեգովինա) և «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա)։
Վիճակահանությունը Երևանի ժամանակով կմեկնարկի 16:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից