ՉԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման առաջին փուլում

ՉԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման առաջին փուլում

17/06/2025 - 10:46

«Լյուդոգորեցը» (Բուլղարիա), Լյուբլյանայի «Օլիմպիան» (Սլովենիա), «Զրինսկի Մոստարը» (Բոսնիա և Հերցեգովինա) և Պոդգորիցայի «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա) Հայաստանի չեմպիոն «Նոայի» հավանական մրցակիցներն են Չեմպիոնների լիգայի որակավորկան առաջին փուլում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Նոան» ավելի ցածր վարկանիշ ունենալու պատճառով վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա այսօր` հունիսի 17-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023