ՉԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման առաջին փուլում
Հայաստանի նորընծա չեմպիոն «Նոան» 2025/26 մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում և պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից։
«Նոան» կլինի վիճակահանության առաջին զամբյուղում։ Արդեն հայտնի են Ռուի Մոտայի գլխավորած թիմի 14 հավանական մրցակիցների 13-ը.
- «Լյուդոգորեց» (Բուլղարիա)
- «Ստյաուա» (Ռումինիա)
- «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)
- «Մալմյո» (Շվեդիա)
- «Ժալգիրիս» (Լիտվա)
- ՌՖՇ (Լատվիա)
- ԿուՊՍ (Ֆինլանդիա)
- «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)
- «Նյու Սեյնթս» (Ուելս)
- «Դրիտա» (Կոսովո)
- «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա)
- «Լինֆիլդ» (Հյ. Իռլանդիա)
- «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա)
Վերոնշյալ ակումբներին կմիանա նաև Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը։ Ամենայն հավանականությամբ` այդ ակումբը կլինի «Զրինսկի Մոստարը», որն առաջնության ավարտից երկու տուր առաջ 4 միավորի առավելություն ունի «Բորաց Բանյա Լուկայի» նկատմամբ։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# հայկական-ֆուտբոլ, Նոա, Չեմպիոնների-լիգա