ՉԼ. «Նյուքասլն» ու «Բայերը» 1/8 եզրափակիչում են 🎥
ՉԼ. «Նյուքասլն» ու «Բայերը» 1/8 եզրափակիչում են 🎥
25/02/2026 - 11:53

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթել է «Քարաբախին»։

Անգլիական ակումբի գոլերը խփել են Սանդրո Տոնալին, Ժոելինթոնն ու Սվեն Բոտմանը։ Հյուրերից աչքի են ընկել Կամիլիո Դուրանն ու Էլվին Ջաֆարգուլիևը։

«Նյուքասլը» հաղթել է ընդհանուր 9:3 հաշվով։ «Կաչաղակները» դիմակայության առաջին խաղում մրցակցին ջախջախել էին 6:1։

Պայքարը 1/8 եզրափակիչում կշարունակի նաև «Բայերը», որը դիմակայության առաջին խաղում «Օլիմպիակոսին» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթելուց հետո պատասխան մրցավեճում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026