ՉԼ. «Յուվեի» կատարյալ ֆիասկոն! «Գալաթասարայը» խոշոր հաշվով հաղթեց թուրինյան գրանդին 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Գալաթասարայը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
Ստամբուլը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց Նոա Լանգը, մեկական անգամ աչքի ընկան Գաբրիել Սարան, Դավինսոն Սանչեսն ու Սաշա Բույը։
«Բիանկոներիից» երկու գոլ խփեց Տյոն Կոպմեյներսը։
Թուրինյան գրանդն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:1 հաշվով, բայց երկրորդում թուրքական թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Միկելե Դի Գրեգորիոյի պաշտպանած դարպասը։
Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը 67-րդ րոպեից` Խուան Կաբալի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Ընդ որում, կոլումբացի պաշտպանն ընդմիջմանն էր փոխարինման դուրս եկել։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Թուրինում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml