ՉԼ. Կայացավ որակավորման փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը.
- «Արարատ-Արմենիա» (Հայաստան)/«Ցելյե» (Սլովենիա) – «Մոլբյու» (Շվեդիա)/«Սլովան» (Սլովակիա)
- «Լևսկի» (Բուլղարիա)/«Կայրաթ» (Ղազախստան) – ԱԵԿ (Հունաստան)
- «Սելթիկ» (Շոտլանդիա) – ԼԱՍԿ (Ավստրիա)
- «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)/«Կաունո Ժալգիրիս» (Լիտվա) – «Վիկինգ» (Նորվեգիա)
- «Հապոլե Բեր Շևա» (Իսրայել)/«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Օրհուս» (Դանիա)/«Սաբահ» (Ադրբեջան)
- «Ֆեներբահչե» (Թուրքիա)/«Շտուրմ» (Ավստրիա) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)/«Լիոն» (Ֆրանսիա)
- «Օլիմպիակոս» (Հունաստան)/ՆԵԿ (Նիդերլանդներ) – «Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա)/«Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա)
Որակավերման փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 18-19-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 25-26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Չեմպիոնների-լիգա