ՉԼ. «Լիվերպուլը» ձախողվեց` Ստամբուլում նորից պարտվելով «Գալաթասարային» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» Ստամբուլում 0:1 հաշվով պարտվեց «Գալաթասարային»։
Օկան Բուրուկի գլխավորած թիմի հաղթական գոլը 7-րդ րոպեին խփեց Մարիո Լեմինան։
Մերսիսայդյան գրանդն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ է պարտվում Թուրքիայի չեմպիոնին։ «Գալաթասարայը» անվանի մրցակցին սեփական դաշտում նույն` 1:0 հաշվով հաղթել էր նաև մրցաշարի Լիգայի փուլի երկրորդ տուրում։
Առհասարակ, «Լիվերպուլը» Ստամբուլում երբեք չի հաղթել «Գալաթասարային»։ Կայացած 4 խաղում թուրքական ակումբը 3 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml