ՉԼ. Լիմասոլի Արիսն ընդհանուր դիմակայությունում 11 գոլ խփեց ԲԱՏԷ-ին🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասպան խաղում Կիպրոսը ներկայացնող «Արիս Լիմասոլը» հյուրընկալվելիս մրցեց Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում կիպրական ակումբը մրցակցին ջախջախել էր 6:2 հաշվով։
Պատասխան խաղը նույնպես գերգոլառատ ստացվեց ու Լիմասոլից ժամանած հյուրերը հաղթեցին այս անգամ 5:3 հաշվով։
«Արիսի» գոլերը խփեցին Շավի Բաբիկան, Յալա Գոմիսը, Կաժուն, Լեո Բենգսթոնը և Մարիուշ Տեմպինսկին։
ԲԱՏԷ-ի կազմից աչքի ընկան Վալերի Գրոմիկոն, Ալեքսանդր Մարտինովն ու Դենիս Լապտևը։
Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 16 գոլ, իսկ «Արիսը» հաղթեց 11:5 հաշվով և նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է «Ռակուվ» (Լեհաստան) – «Քարաբախ» (Ադրբեջան) դիմակայության հաղթողի դեմ։
Հավելենք, որ կիպրական ակումբը երբևէ առաջին անգամ է մանսակցում Չեմպիոնների լիգայի որակավորկան փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արիս Լիմասոլ, ԲԱՏԷ, Չեմպիոնների-լիգա