ՉԼ Լիգայի փուլում 5-րդ ամենաշատ սեյվ կատարած դարպասապահը նոր պայմանագիր է կնքել 📸
Ղազախստանի չեմպիոն «Կայրաթն» ու դարպասապահ Տեմիրլան Անարբեկովը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028թ. նոյեմբերի 30-ը ներառյալ։
Անարբեկովը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7 խաղում կատարել է 29 սեյվ։ Նա այդ ցուցանիշով մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում 5-րդ լավագույն դարպասապահն է։
Լիգայի փուլում ամենաշատ սեյվ (42) կատարած դարպասապահը Նիկիտա Հայկինն («Բուդյո Գլիմտ») է։
22-ամյա Անարբեկովը «Կայրաթում» հանդես է գալիս 2017թ. հունվարից, 23 խաղից 9-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կայրաթ, Նիկիտա Հայկին, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Տեմիրլան Անարբեկով