ՉԼ. ԼԱՍԿ-ն անհավանական քամբեքով առաջին անգամ դուրս եկավ Լիգայի փուլ 🎥
ԼԱՍԿ-ը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում։
Ավստրիայի չեմպիոնը «Սելթիկի» դեմ դիմակայության պատասպան խաղում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ։
Դիմակայության առաջին մրցավեճում Շոտլանդիայի չեմպիոնն առավելության էր հասել 3:0 հաշվով։
Պատասխան խաղում էլ «Սելթիկը» 21-րդ րոպեից Կալում Մաքգրեոգրի գոլի շնորհիվ հաղթում էր, բայց Լինցը ներկայացնող ակումբը ֆանտաստիկ քամբեք արեց։
32-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրեց Մոզես Ուսորը։ 48-րդ ու 58-րդ րոպեներին համապատասխանաբար Ռոբերտ Լյուբիչիչն ու Սամուել Ադենիրանը խփեցին ԼԱՍԿ-ի երկրորդ ու երրորդ գոլերը։
90-րդ րոպեին ավստրիական ակումբից աչքի ընկավ Ֆլորիան Ֆլեկերը` դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
109-րդ րոպեին Ադենիրանը դուբլ գրանցեց` ապահովելով Դիտմար Կյուհբաուերի գլխավորած թիմի անհավանական հաղթանակը։
Ադենիրանը 115-րդ րոպեին կարող էր նաև հեթ-տրիկ գրանցել, բայց դիպուկ չգտնվեց 11-մետրանոցից. «Կելտերին» փրկեց դարպասապահ Վիլյամի Սինիսալոն։
Այսպիսով, ԼԱՍԿ-ը ֆանտաստիկ քամբեք արեց` դիմակայությունում հաղթելով 5:4 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml