ՉԼ. «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման մրցավարական անձնակազմը

ՉԼ. «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման մրցավարական անձնակազմը

05/05/2025 - 12:18

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Ինտերն» ու «Բարսելոնան»։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար – Շիմոն Մարցինյակ (Լեհաստան),

Եզրային մրցավարներ – Տոմաշ Լիստկևիչ, Ադամ Կուպսիկ (երկուսն էլ` Լեհաստան),

Չորրորդ մրցավար – Պավել Ռաչկովսկի (Լեհաստան),

VAR համակարգի պատասխանատուներ – Դենիս Հիգլեր, Պոլ վան Բյուկել (երկուսն էլ` Նիդերլանդներ)։

44-ամյա Մարցինյակը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել` ցույց տալով 21 դեղին, 2 կարմիր քարտ, նշանակելով 11-մետրանոց 3 հարված։

Մարցինյակն «Ինտերի» մասնակցությամբ նախկինում 9 հանդիպում է սպասարկել։ Այդ խաղերում միլանյան գրանդը 2 հաղթանակ է տարել, 3 անգամ գրանցել ոչ-ոքի, կրել 4 պարտություն։

«Բարսելոնայի» մասնակցությամբ Մարցինյակի սպասարկած 5 խաղից կատալանոկան ակումբը միայն մեկում է հաղթել, գրանցել է 2 ոչ-ոքի, կրել նույնքան պարտություն։

Լեհ մրցավարի գլխավորած անձնակազմը նախկինում արդեն երկու անգամ սպասարկել է «Ինտերի» ու «Բարսելոնայի» միջև կայացած հանդիպումը. երկու դեպքում էլ կողմերը խաղաղությամբ են բաժանվել։

Մարցինյակն իր հարուստ մրցավարական կարիերայի ընթացքում սպասարկել է աշխարհի 2022 թ. առաջնության Արգենտինա – Ֆրանսիա (3:3, 11-մետրանոցներով` 4:2) , Չեմպիոնների լիգայի «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» (1:0), աշխարհի ակումբային առաջնության «Մանչեսթեր Սիթի» – «Ֆլումինենսե» (4:0), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» (2:4), ինչպես նաև բազում այլ եզրափակիչներ։ Ընդհանուր առմամբ նա սպասարկել է տարբեր մրցաշարերի 21 եզրափակիչ։

Հիշեցնենք, որ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղում գրանցվել է գերգոլառատ ոչ-ոքի (3:3)։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023