ՉԼ. Երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստը, գոլն ու խորհրդանշական հավաքականը 🎥📸
ՈՒԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրը։
Երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին, որը Գլազգոյի «Սելթիկի» դեմ խաղում (7:1) դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
1st: Karim Adeyemi
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 3, 2024
2nd: Dušan Vlahović
3rd: Medhi Taremi
4th: Abdallah Sima
🎩 The hat-trick hero takes Player of the Week! 🏆@PlayStationEU || #UCLPOTW pic.twitter.com/L1J0mQKoou
Երկրորդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի` «Լայպցիգի» դարպասը հեռահար շքեղ հարվածով ուղարկած գնդակը։ Այդ գոլն օգնել է «բյանկոներիներին» 10 ֆուտբոլիստներով անհավանական comeback անել ու հաղթել 3:2 հաշվով։
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է նաև երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»)
Պաշտպաններ – Դավիդե Ձապակոստա («Ատալանտա»), Մոհամեդ Սալիսու («Մոնակո»), Ռայան Ֆլամինգո (ՊՍՎ), Տիագո Սանթոս («Լիլ»)
Կիսապաշտպաններ – Քվենթեն Թիմբեր («Ֆեյենորդ»), Ֆլորենտինու («Բենֆիկա»), Ռաֆինիա («Բարսելոնա»)
Հարձակվողներ – Աբդալա Սիմա («Բրեստ»), Կարիմ Ադեյեմի («Բորուսիա Դորտմունդ»), Դուշան Վլահովիչ («Յուվենտուս»)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բորուսիա-Դորտմունդ, Դուշան Վլահովիչ, Կարեմ Ադեյեմի, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա