ՉԼ եզրափակիչի հերոսի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է 📸
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել է ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն, որն այժմ գնահատվում է 90 միլիոն եվրո։ Նրա արժեքն ավելացել է 30 միլիոն եվրոյով։
Այժմ 20-ամյա եզրային հարձակվողը «Պարի Սեն-Ժերմենում» իր խաղընկերներ Ուսման Դեմբելեի և Խվիչա Կվարացխելիայի հետ Լիգա 1-ի ամենաթանկ ֆուտբոլիստներն են։ Վերջինների արժեքը թարմացումից հետո նույնպես դարձել է 90 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Դուեն «Ինտերի» դեմ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հերոսն էր։ Երիտասարդ ֆուտբոլիստն այդ խաղում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց` օգնելով իր թիմին հաղթել 5:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դեզիրե Դուե, Ինտեր, Խվիչա Կվարացխելիա, Ուսման-Դեմբելե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ