ՉԼ եզրափակիչը, հնարավոր է, կրկին Ստամբուլից տեղափոխվի այլ քաղաք
Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու է նախագահական ընտրությունների առաջին փուլը, ինչի հետևանքով ՈՒԵՖԱ-ն զգուշանում է, որ երկրում տիրող մթնոլորտը և հասարակթության բնականոն կյանքը, հնարավոր է, խաթարվի։
Աղբյուրի փոխանցմամբ` ՈՒԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային` հասկանալու համար` «Էշտադիու դա Լուժ» մարզադաշտը կարող է ընդունել եզրափակիչը, թե` ոչ։
Հատկանշական է, որ եզրափակիչը տեղափոխելն ՈՒԵՖԱ-ի ծրագրերի մաս չի կազմում, սակայն Կազմակերպությունը, հնարավոր է, նման քայլի գնա` ելնելով անվտանգության նկատառումներից։
Ընդ որում, արդեն երկու անգամ` 2020 և 2021 թթ., կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել է Պորտուգալիա։
2020 թ. այն ընդունել է հենց Լիսաբոնի «Էշտադիու դա Լուժ», իսկ 2021 թ.` Պորտուի «Դրագաու» մարզադաշտը։
Հավելենք, որ սույն թվականի եզրափակիչը կայանալու է հունիսի 10-ին, որն, ըստ նախատեսվածի, ընդունելու է Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա