ՉԼ. «Բրյուգեն» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Ռեյնջերսին»` դուրս գալով Լիգայի փուլ 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բրյուգեն» տանը 6:0 հաշվով ջախջախեց «Ռեյնջերսին»։
Բելգիական ակումբից դուբլ գրանցեց Ռոբերտո Սեյսը, մեկական գոլ էլ խփեցին Նիկոլո Տրեսոլդին, Հանս Վանակենը, Ալեքսանդր Ստանկովիչն ու Խրիստոս Ցոլիսը։
Գլազգոյից ժամանած հյուրերը 8-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով էին խաղում և 5 գոլ բաց թողեցին միայն դրանից հետո։
«Բրյուգեն» դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 3:1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 9:1 հաշիվը. Նիկի Հայենի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում է։
«Բրյուգեն» Չեմպիոնների լիգայում տարել է ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։
«Ռեյնջերսը», ընդհառակը, կրել է ակուկբի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Շոտլանդական ակումբը նախկինում միայն երկու անգամ էր 6 գնդակի տարբերությամբ պարտվել` զիջելով Մադրիդի «Ռեալին» (0:6) և «Լիվերպուլին» (1:7)։
«Ռենջերները» պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am