ՉԼ. «Բուդուչնոստ» – «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա) – «Նոա» (Հայաստան) դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Մաթիաս Յոլենբեկ։
Եզրային մրցավարներ – Քրիստոֆ Գյունշ, Յոնաս Վայքենմայեր։
VAR համակարգի պատասխանատուներ – Բենյամին Բրանդ, Տիմո Գերախ։
Չորրորդ պաշտոնյա – Ռոբին Բրաուն։
Բոլոր մրցավարները Գերմանիայից են։
«Բուդուչնոստ» – «Նոա» հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Պոդգորիցայում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» հաղթել է 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բուդուչնոստ, Նոա, Չեմպիոնների-լիգա