ՉԼ. «Բարսելոնան» սխրանք գործեց` 10 ֆուտբոլիստներով հաղթելով «Բենֆիկային» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։
Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում գրանցվեց. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմին 61-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ռաֆինիան։
Կատալոնական ակումբը 22-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Պաու Կուբարսին։
Հանդիպման հերոսներից էր «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, որը կատարեց 8 սեյվ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից