ՉԼ. Բարսելոնան առաջին հաղթանակ տարավ` ջախջախելով Յանգ Բոյսին 🎥

ՉԼ. Բարսելոնան առաջին հաղթանակ տարավ` ջախջախելով Յանգ Բոյսին 🎥

02/10/2024 - 01:12

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» ստադիոնում մրցեց Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյսի» դեմ։

«Բլաուգրանան» հանդիպման հենց մեկնարկից տիրեց նախաձեռնությանն ու մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ինիգո Մարտինեսը, իսկ մրցակցի պաշտպան Մեհդի Կամարան գրավեց սեփական դարպասը։

Կատալոնական ակումբն առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանում և 3 միավորով 10-րդ տեղում է։ «Յանգ Բոյսը» վերջինն է` 36-րդն ու միավոր չունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023