ՉԼ. «Ատլետիկոն» գոլառատ խաղում պարտվեց «Տոտենհեմին», բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ 🎥
ՉԼ. «Ատլետիկոն» գոլառատ խաղում պարտվեց «Տոտենհեմին», բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ 🎥
19/03/2026 - 03:00

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։

Դիմակայության առաջին մրցավեճում «լոս կոլչոներոսը» առավելության էր հասել 5:2 հաշվով։

Պատասխան խաղում լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց Խավի Սիմոնսը, գոլ խփեց նաև Ռանդալ Կոլո-Մուանին։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից էլ աչքի ընկան Խուլիան Ալվարեսն ու Դավիդ Հանցկոն։

Այսպիսով, մադրիդյան գրանդը դիմակայությունում հաղթեց 7:5 հաշվով ու պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ կմրցի «Բարսելոնայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026