ՉԼ. «Ատալանտան» ֆանտաստիկ comeback-ով պայքարից դուրս թողեց «Բորուսիային» 🎥
ՉԼ. «Ատալանտան» ֆանտաստիկ comeback-ով պայքարից դուրս թողեց «Բորուսիային» 🎥
25/02/2026 - 23:48

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ատալանտան» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։

Դիմակայության առաջին խաղում իտալական ակումբը մրցակցի դաշտում պարտվել էր 0:2 հաշվով։

Պատասխան խաղում Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ջանլուկա Սկամական, Դավիդե Ձապակոստան, Մարիո Պաշալիչը և Լազար Սամարջիչը։

Սամարջիչը վճռորոշ գոլը խփեց հանդիպման վերջին վայրկյանին` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Դարպասի գրավումը գրանցվեց ավելացրած 8-րդ րոպեին։

«Բորուսիայի» գոլը խփեց Կարիմ Ադեյեմին։

Այսպիսով, «Ատալանտան» առաջին մրցավեճում պարտվելուց հետո ֆանտաստիկ comeback արեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026