ՉԼ. «Ասթոն Վիլան» թրիլերային խաղում հաղթեց ՊՍԺ-ին, բայց լքեց պայքարը 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում փարիզյան գրանդը հաղթել էր 3:1 հաշվով։
Պատասխան խաղի մեկնարկում էլ «Պարի Սեն-Ժերմենը» Աշրաֆ Հակիմիի և Նունու Մենդեշի գոլերի շնորհիվ բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ։
Այդուհանդերձ, Ունայի Էմերիի գլխավորած թիմը կարողացավ պայքարառաջարկել և թրիլերային comeback անել` հաղթելով 3:2 հաշվով։
«Վիլայից» դարպասի գրավմամբ մեկական անգամ աչքի ընկան Յուրի Տիլեմանսը, Ջոն Մաքգինը և Էզրի Կոնսան։
Անգլիական ակումբի հաղթանակը բավարար չեղավ պայքարը շարունակելու համար. ՊՍԺ-ն ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5:4 հաշվով և պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի կիաաեզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից