ՉԼ. Անտվերպենը համառ պայքարում հաղթեց ԱԵԿ-ին 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Բելգիայի չեմպիոն «Անտվերպենը» սեփական հարկի տակ մրցեց հունական ԱԵԿ-ի դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում «Անտվերպենը» հաղթեց 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին խփեց Վինսենթ Յանսենը։
Նշենք, որ բելգիական ակումբը 50-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Ելե Բաթայը։
Աթենքից ժամանած հյուրերն, ստանալով քանակական առավելություն, մեծ ճնշում էին գործադրում Ժան Բյուտեսի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն չկարողացան իրացնել գոլային պահերից ոչ մեկը։
Ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԵԿ, Անտվերպեն, Չեմպիոնների-լիգա, Վինսենթ Յանսեն