Չիլիի առաջնության ժամանակ խաղացողներից մեկի վրա ճայթրուկ են նետել, իսկ մյուսի վրա՝ բջջային հեռախոս?
Չիլիի առաջնության «Կոլո Կոլո» – «Ունիվերսիդադ Կաթոլիկա» հանիպման ժամանակ անկարգություններ են սկսվել տրիբունաներում։
Ինչպես տեղեկացնում է 24horas-ը, երկրպագուների կողմից խաղադաշտ է նետվել վառվող ճայթրուկ, ինչի պատճառով «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ Նիկոլաս Բլանդին քիչ է մնացել լուրջ վնասվածք ստանա, քանի որ ճայթրուկի պայթյունը տեղի է ունեցել նրա հարևանությամբ։
«Կաթոլիկայի» դարպասապահ Մաթիաս Դիտուրոյի հարևանությամբ երկրագուները բջջային հեռախոս են նետել։ Այդ դեպքին դարպասապահն արձագանքել է շատ յուրօրինակ․ Դիտուրոն վերցրել է հեռախոսը և ձևացրել է թե խոսում է դրանով։
Նշենք, որ անկարգությունների պատճառով հանդիպման մրցավարը ստիպված է եղել հանդիպման ավարտից 19 րոպե առաջ դադարեցնել խաղը, երբ «Ունիվերսիդադա Կաթոլիկան» հաղթելիս է եղել 2։0 հաշվով։
# Կոլո Կոլո, Ունիվերսիդադ Կաթոլիկա