Չեֆերին. «Քաղաքական գործիչները չեն ազդում մեր որոշումների վրա, սակայն քաղաքականությունը կյանքի մի մասն է»

Չեֆերին. «Քաղաքական գործիչները չեն ազդում մեր որոշումների վրա, սակայն քաղաքականությունը կյանքի մի մասն է»

12/03/2022 - 10:45

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է ֆուտբոլի ղեկավար մարմինների որոշումների վրա քաղաքականության ազդեցության մասին հարցին.

«ՈՒԵՖԱ-ի որոշումնե՞րը։ Մեր որոշումների վրա չեն ազդում քաղաքական գործիչները, սակայն քաղաքականությունը կյանքի մի մասն է, և մենք կարող ենք ազդել նրա վրա, քանի որ մեզ շատերն են աջակցում։

Ես կոչ եմ անում բազմաթիվ երկրների կառավարություններին ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում։

Պետությունների որոշ ղեկավարներ ավելի շատ են հետաքրքրված ֆուտբոլով, մյուսները՝ ավելի քիչ։ Օրինակ, Էմանուել Մակրոնն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆուտբոլի երկրպագուներ են, Անգելա Մերկելը նույնպես»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է Corriere Della Serra

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել են իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023