Չեմպիոնների լիգան Բավարիայի մրցաշարն է🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվել էր «Զալցբուրգին»։
Չնայած ավստրիական ակումբը մինչև 79-րդ րոպեն լուրջ դիմադրություն ցույց տվեց ահեղ մրցակցին, սակայն պարտվեց 2։6 հաշվով։
Մինչև 79-րդ րոպեն հաշիվը 2։2 էր։ «Զալցբուգրին» 4-րդ րոպեին առաջ էր մղել Մեգրիմ Բերիշան, սակայն 21-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հաշիվը, իսկ 44-րդ րոպեին Ռասմուս Քրիստիենսենը գրավեց սեփական դարպասը։
65-րդ րոպեին Ջեսի Մարչի սաները Մասայա Օկուգավայի ջանքերով հավասարեցրեցին հաշիվը, սակայն դրանից հետո Հանսի Ֆլիկի սաները կազմաքանդ արեցին «Զալցբուրգի» պաշտպանությունը՝ 4 անգամ գրավելով Ցիցան Ստանկովիչի դարպասը։ Մեկական անգամ գոլերի հեղինակներ դարձան Լերոյ Սանեն, Ժերոմ Բոատենգը, Լյուկա Էրնանդեսը և Ռոբերտ Լևանդովսկին, ով վերջնական արդյունքում դարձավ դուբլի հեղինակ։
A խմբի մյուս խաղում էլ «Ատլետիկոն» ու «Լոկոմոտիվը» Մոսկվայում կիսել էին միավորը․ գրանցվել է 1։1 հաշվիը, իսկ գոլերը խփել են Խոսե Մարիա Խիմենեսն ու Անտոն Միրանչուկը։
A խումբն ունի հետևյալ տեսքը
1․ «Բավարիա» – 9 միավոր
2․ «Ատլետիկո Մադրիդ» – 4 միավոր
3․ «Լոկոմոտիվ» – 2 միավոր
4․ «Զալցբուրգ» – 1 միավոր
# Բավարիա, Զալցբուրգ, Ժերոմ Բոատենգ, Լերոյ Սանե, Լերոյ-Սանե, Լյուկա Էրնանդես, Չեմպիոնների-լիգա, Ջեսի Մարչ, Ռոբերտ-Լևանդովսկի