Գերմանացի մարզիչներն անհավանական նվաճման են հասել ՉԼ շրջանակում
Մարտի 17-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի վերջին պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում մրցաշարի քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակիցները դարձան «Չելսին» և «Բավարիան»։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Չեմպիոնների լիգայի պատմության շրջանակում առաջին անգամ մեկ երկիր ներկայացնող 4 գլխավոր մարզիչներ նվաճել են մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր։
Խոսքը Գերմանիան ներկայացնող Թոմաս Տուխելի («Չելսի»), Հանս-Դիտեր Ֆլիկի («Բավարիա»), Էդին Թերզիչի («Բորուսիա Դորտմունդ»), ինչպես նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին է։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով 15։00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Էդին Թերզիչ, Թոմաս ՏՈւխել, Լիվերպուլ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յուրգեն, Չելսի, Չեմպիոնների-լիգա