Չեխ. «ՄՅՈՒ-ի առաջին գոլը ցույց տվեց, որ օրենքները ստեղծող մարդիկ ֆուտբոլից չեն հասկանում»
«Չելսիի» և Չեխիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Պետեր Չեխը քննադատել է անգլիական 20-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» (2:1) հանդիպման մրցավարությանը.
««Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլը ցույց տվեց, որ այն մարդիկ, ովքեր ստեղծում են օրենքներ, ֆուտբոլից չեն հասկանում»,- գրել է Չեխը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ մանկունյական դերբիի 78-րդ րոպեին «կարմիր սատանաների» կազմից աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը։
Գոլային դրվագում տանտերերի վինգեր Մարկուս Ռեշֆորդը, գտնվելով խաղից դուրս իրավիճակում, չդիպավ գնդակին, սակայն մինչև վերջ մասնակցեց գրոհին, իր վրա «քաշելով» «Սիթիի» պաշտպանն Մանուել Ականջիին։
Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Ստյուարտ Էտվելը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու արձանագրեց դարպասի գրավումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Պետեր Չեխ, Ստյուարտ Էտվել