Չելսին փայլեց` հյուրընկալվելիս ջախջախելով Բարնլիին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բարնլիի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո Թոմաս Տուխելի թիմը ոչ մի հնարավորություն չտվեց տանտերերին` հաղթելով 4:0 հաշվով։
«Ազնվականների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռիս Ջեյմսն ու Քրիստիան Պուլիշիչը։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Բարնլին», 21 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բյորնլի, Թոմաս ՏՈւխել, Կայ Հավերց, Չելսի, Ռիս Ջեյմս, Քրիստիան Պուլիշիչ