«Չելսին» տրանսֆերային առաջարկ է արել «Միլանին»

«Չելսին» տրանսֆերային առաջարկ է արել «Միլանին»

08/06/2025 - 13:33

«Չելսին» աշխարհի ակումբային առաջնությունից առաջ ցանկանում է ամրապդնել դարպասապահի դիրքը, գրում է ինսայդեր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնյան գրանդը հետաքրքրված է «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի ծառայությունները։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում առաջարկ է արել «ռոսոներիին» ու նրա տրանսֆերի համար պատրաստ է վճարել 15 միլիոն եվրո։

«Թոշակառուներն» ուզում են` իտալական թիմը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը` հունիսի 10-ը, վերջնական պատասխան տա Մենյանի վերաբերյալ ստացած առաջարկի հարցում։

29-ամյա դարպասապահի ու «Միլանի» միջև գործող պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի։ Նա «ռոսոներիի» կազմը համալրել է 2021 թ. հուլիսին, 163 խաղից 59-ում դարպասն անառիկ պահել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023