Չելսին պատրաստ է խոշոր աշխատավարձ վճարել Հավերցին․ կողմերը բանակցում են
«Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցը, հնարավոր է, կարիերան շարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, ներկա պահին լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները բանակցում են Հավերցի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «թոշակառուները» 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։
Մի քանի օր անց «Չելսին» պետք է բանակցություններ սկսի նաև «Բայերի» հետ, որպեսզի որոշեն ակումբի վերջնական հրաժարագինը։ Նշվում է, որ «Չելսին» խաղացողի համար պայքարում առաջ է անցել բոլորից։
Հավերցի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Բավարիան» և «Ռեալը», սակայն այդ ակումբները պատրաստ չեն 2020 թվականի ամռանը կատարել այդպիսի տարնսֆեր։
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Կայ Հավերց, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ