Չելսին ու Լեսթերը մյուսներին մոտենալու հնարավորություն են տալիս?
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին 3-րդ և 4-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմերը։ «Լեսթերն» ընդունել էր «Չելսիին»։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո թիմերն ուրախացրին խփած գնդակներով։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին՝ 46-րդ րոպեին, Մեյսոն Մաունթի իրացրած անկյունայինի խաղարկումցի հետո Անտոնիո Ռյուդիգերը բացեց հանդիպման հաշիվը։
Բաց թողած գոլից հետո Բրենդան Ռոջերսի սաներն արագ արձագանքեցին՝ 2 անգամ գրավելով Վիլի Կաբալյերոյի պաշտպանած դարպասը։ Նախ 54-րդ րոպեին անդրադարձի օգնությամբ աչքի ընկավ Հարվեյ Բարնսը, ապա 64-րդ րոպեին՝ Բեն Չիլվելը։
Մի քանի րոպե անց՝ 71-րդ րոպեին, կրկին աշխատեց Մաունթ-Ռյուդիգեր զույգը։ «Ազնվականները» տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, որը կրկին իրացրեց Մեյսոն Մաունթը և կրկին գտավ գերմանացի պաշտպանին, ով էլ հավասարեցրեց հաշիվը։
Այսպիսով, այս ոչ-ոքիից հետո «Լեսթերը» վաստակեց 49 միավոր և 8 միավորով գերազանցում է 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին»։ Այս ոչ-ոքին կարելի է ասել՝ ձեռնտու է 4-րդ հորիզոնականի համար պայքարող մյուս ակումբների համար, մասնավորապես՝ «ՄՅՈՒ»-ի, «Վուլվերհեմպտոնի», «Տոտենհեմի» համար։
# ԱՊԼ, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Վուլվերհեմփթոն, Տոտենհեմ