Չելսին ու Այաքսը համաձայնեցրել են Զիեշի տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը ամռանը կդառնա Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են հասել տրանսֆերի հարցում։ Լոնդոնյան ակումբը կվճարի 45 մլն երվո։ «Չելսին», սակայն, դեռևս պետք է խաղացողի հետ համաձայնեցնի նաև անձնական պայմանագրի կետերը։
Հիշեցնենք, որ «ազնվականները» 26-ամյա խաղացողին ցանկանում էին գնել նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն հոլանդական ակումբը բաց չթողեց իր կիսապաշտպանին։
Աֆրիկացի խաղացողն ընթացիկ մրցաշրջանու Էրեդիվիզիայի շրջանակում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
# Այաքս, Էրեդիվիզիա, Հակիմ-Զիեշ, Չելսի, Ֆաբրիցո Ռոմանո