Չելսին շարունակում է տպավորել` կրկին հաղթելով Միլանին🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Չելսին» E խմբում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «ազնվականներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն` կրկին հաղթելով մրցակցին. այս անգամ գրանցվեց 2:0 հաշիվը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում կայացած խաղում Գրեհեմ Փոթերի թիմը հաղթել էր 3:0 հաշվով։
Լոնդոնյան ակումբին հաղթանակ պարգևեցին Ժորժինիոյի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խփած գոլերը։
Հանուն արդարության` նշենք, որ հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ «ռոսոներիների» համար, ովքեր 18-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. վերջին հուսյի խախտման համար դաշտից հեռացվել էր Ֆիկայո Թոմորին։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Դինամո Զագրեբ» 1:1 «Զալցբուրգ»
4-րդ տուրից հետո E խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- «Չելսի» – 7 միավոր
- «Զալցբուրգ» – 6 միավոր
- «Միլան» – 4 միավոր
- «Դինամո» – 4 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գրեհեմ Փոթեր, Ժորժինիո, Միլան, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ստեֆանո Պիոլի, Ֆիկայո Թոմորի