Չելսին շարունակում է «չոր» հաշիվներով հաղթել, Սևիլիան ՝ գեղեցիկ comeback-ի հեղինակ🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի շրջանակում ավարտվեց 3-րդ տուրը։
E խմբում «Չելսին» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հանգիստ հաղթանակ տարավ «Ռենի» նկատմամբ։ Հատկանշական է, որ Ֆրենկ Լեմպարդի սաները, որոնք աչքի չեն ընկնում հուսալի պաշտպանությամբ, արդեն 5-րդ անընդմեջ խաղն է որևէ գոլ բաց չեն թողնում։
«Ազնվականների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, ով երկու անգամ հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Թեմի Աբրահամի անվան դիմաց։
«Սևիլիան» էլ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում իսկական դաս տվեց «Կրասնոդարին»՝ 3։2 հաշվով կամային հաղթանակ տանելով ռուսական ակումբի նկատմամբ։
21-րդ րոպեի դրությամբ ռուսական ակումբն արդեն հաղթում էր 0։2 հաշվով, իսկ գոլերը խփել էին Մոհամեդ-Շապի Սուլեյմանովն ու Մարկուս Բերգը, սակայն 42-րդ րոպեին Իվան Ռակտիչը մեկ գնդակ հետ բերեց։
45+5-րդ րոպեին Խուլիեն Լոպետեգիի սաները մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց թիմի ավագ Խեսուս Նավասը։
Նույնիսկ այդ փաստը չընկճեց անդալուսական ակումբին, որորվհետև նրանց հաջողվեց երկրորդ խաղակեսում բեկել խաղի ընթացքը՝ կորզելով հաղթանակ։
60-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Յուսուֆ Էն-Նեսերին, ով էլ դարձավ խաղի հերոսը։ Մարոկկացի հարձակվողը 69 և 72-րդ րոպեներին երկու անգամ գարվեց Մատվեյ Սաֆոնովի պատշապանած դարպասը։
Խաղավարտին մոտ դեռ «Սևիլիան» էր ավելի մոտ հաշիվը մեծացնելուն, քան՝ Մուրադ Մուսաևի սաները հավասարեցնելուն։
E խումբ
1․ «Չելսի» – 7 միավոր
2․ «Սևիլիա» – 7 միավոր
3․ «Կրասնոդար» – 1 միավոր
4․ «Ռեն» – 1 միավոր