Չելսին շատ մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
Մաուրիսիո Պոչետինոն, ամենայն հավանականությամբ, 2023/23 մրցաշրջանից կլինի «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերի միջև բավական հաջող բանացկություններ են ընթանում, որոնք արդեն վերջին փուլում են։
Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի մասնագետն առավել քան մոտ է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելուն։
Այժմ կողմերը քննարկում են կնքվելիք պայմանագրի բոլոր կետերը։
Ռոմանոն հաստատում է, որ Պոչետինոն «թոշակառուների» գլխավոր մարզիչ է նշանակվելու 2023 թ. հուլիսի 1-ից։
Հավելենք, որ 51-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է ՊՍԺ-ն, որը մարզել 2021 թ. հունվարից մինչև 2022 թ. հունիս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մաուրիսիո-Պոչետինո, Չելսի, տրանսֆերներ