Չելսին ճախրում է. «ազնվականները» ջախջախեցին Յուվենտուսին🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում լոնդոնյան ակումբը տարածքային ու խաղային լուրջ առավելություն ուներ, ինչն էլ նպաստեց, որ «ազնվականները» հաղթեն խոշոր` 4:0 հաշվով։
Թոմաս Տուխելի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Տրևո Չալոբան, Ռիս Ջեյմսը, Կալում Հոդսոն-Օդոյին ու Տիմո Վերները։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Մալմյո» 1:1 «Զենիթ»
H խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Չելսի» – 12 միավոր
- «Յուվենտուս» – 12 միավոր
- «Զենիթ» – 4 միավոր
- «Մալմյո» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կալում Հոդսոն-Օդոյի, Յուվենտուս, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռիս Ջեյմս, Տրևո Չալոբա