«Չելսին» ղազախական ֆուտբոլի համար ռեկորդային գնով ձեռք է բերել 16-ամյա հարձակվողի

«Չելսին» ղազախական ֆուտբոլի համար ռեկորդային գնով ձեռք է բերել 16-ամյա հարձակվողի

11/02/2025 - 13:07

«Կայրաթի» հարձակվող Դաստան Սատպաևը կարիերան կշարունակի «Չելսիում», հայտնում ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 16-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդին կմիանա 2026 թ. օգոստոսին, երբ կդառնա չափահաս։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Մինչև այդ Սատապևը կշարունակի հանդես գալ Ալմաթին ներկայացնող ակումբում։

«Ազնվականները» պատանի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Կայրաթին» կվճարեն 4 միլիոն եվրո։ Սա ղազախական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է և գերազանցեց Պատրիկ Թվումասիի ռեկորդը։ 2018 թ. հուլիսին իսպանական «Ալավեսը» գանացի վինգերին «Աստանայից» ձեռք էր բերել 3 միլիոն եվրոյով։

Դենիս Սատպաևը 2023 թ. մարտից հանդես էր գալիս Ղազախստանի պատանեկան առաջնությունում և 28 խաղում խփել է 27 գոլ, կատարել 9 ասիստ։ Նա «Կայրաթի» հիմնական թիմում նորամուտը նշել է 2024 թ. մայիսի 26-ին և 15 տարեկան, 9 ամսական և 14 օրականում դարձել ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023