Չելսին հաղթեց, բայց Ասպիլիկուտեայի գոլը բացահայտ խաղից դուրս վիճակից էր ?
ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Քարդիֆը» հյուրընկալել էր «Չելսիին»: Հյուրերը կամային հաղթանակ տարան. «Քարդիֆ» – «Չելսի»՝ 1:2:
Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին Կամարասան բացել է հաշիվը:
Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ անկյունայինից Վիլիանը փոխանցել է տուգանային հրապարակ, Ալոնսոն փոխանցել է գնդակը բացահայտ խաղից դուրս վիճակում գտնվող Սեզար Ասպիլիկուետային, ով գլխի հարվածով հավասարեցրել է հաշիվը:
Ավելացված 1-ին րոպեին Լոֆտուս-Չիկը հաղթանակ է պարգևել «Չելսիին»:
Լոնդոնյան ակումբն այս հաղթանակից հետո 60 միավորով հավսարվեց 1 խաղ պակաս անցկացրած «Արսենալին»:
# ԱՊԼ, Չելսի