Չելսին ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը` հաղթելով Բորնմութին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։
Առաջին կեսում «ազնվականները» բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 16-րդ ու 24-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կայ Հավերցն ու Մեյսոն Մաունթը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Գրեհեմ Փոթերի թիմն ուներ խաղային և տարածքային առավելություն, սակայն այդպես էլ դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։
Այսպիսով, «Չելսին» հաղթեց 2:0 հաշվով, վաստակեց 24 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։
Նշենք, որ լոնդոնյան ակումբը պարտվել էր անցկացրած վերջին 3 պաշտոնական խաղերում։
«Բորնմութը», 16 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Գրեհեմ Փոթեր, Կայ Հավերց, Մեյսոն Մաունթ, Չելսի