Չելսին բանակցություններ է սկսել` Ման. Սիթիի կիսապաշտպանին ձեռք բերելու համար
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, հնարավոր է, կարիերան շարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» գործարքի հարցում արդեն բանակցություններ են սկսել «քաղաքաբնակների» հետ։
Նշվում է, որ մանկունյական ակումբը գործարքի դիմաց պահանջում է նվազագույնը 45 մլն ֆունտ (52 մլն եվրո)։
Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը նախնական բանակցություններ է վարել 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Հաղորդվում է, որ Պալմերը պատրաստ է համալրել «Չելսիի» շարքերը։
Հավելենք, որ Քոուլ Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չելսի, տրանսֆերներ, Քոուլ Պալմեր, Ֆաբրիցո Ռոմանո